Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Պատրանքներով ապրելն ավելի դյուրին է, քան իրականության աչքերին ուղիղ նայելը

Պատրանքներով ապրելն ավելի դյուրին է, քան իրականության աչքերին ուղիղ նայելը
02.06.2023 | 16:18

Մեզ համոզեցին, որ պետք է համակերպվենք ու հանձնվենք։

Մեզ համոզեցին, որ այլևս մեզ հետ կապված ամեն ինչ աշխարհի մեծերի կողմից որշոված է, և ելք չկա։

Մեզանից շատերը, հոգու խորքում համակերպված լինելով, որ այլևս ամեն ինչ անշրջելի է, ուղղակի պայքար կամ պայքարի իմիտացիա են ստեղծում` զուտ սեփական անձի, շրջապատի, պատմության առաջ հետագայում ինքնարդարացման շանս ունենալու համար։

Համակերպվեց մեր զինվորը, գեներալը, ուսուցիչը, մտավորականը, քաղաքական գործիչը։

Մեզ խլացնող աղմուկը ուղղակի թույլ չտվեց միմյանց լսել,ելքեր գտնել։

Մենք նույնիսկ չկարողացանք ինքներս մեր նկատմամբ ազնիվ լինել` ընդունելու համար, թե ինչ ենք կորցրել և դեռ ինչեր ենք կորցնելու, որովհետև պատրանքներով ապրելն ավելի դյուրին է, քան իրականության աչքերին ուղիղ նայելը։

Մենք նույնիսկ հիմա չենք կարողանում մեր ժողովրդին մաքսիմալ անկեղծությամբ հրապարակային ներկայացնել, թե իրականում ինչ վիճակում ենք, ու ինչ է մեզ սպասում։

Մեզ խանգարում է պաթոսը, ճշմարիտ խոսքով մեր համախոհներին ու ժողովրդին ցավեցնելու վախը, միակ ճշմարիտը, ուժը կամ առաջնորդը լինելու մեծամտությունը, մենք խանգարում ենք ինքներս մեզ։

Եվ այս դառը ու դաժան իրողություններով մենք մոտենում ենք «ֆինալին», որտեղ մեր պետականության մահախոսականն են կարդալու։

Բայց, այսքանով հանդերձ, ես հավատում եմ` մենք կարող ենք այդտեղ հաղթել ու շրջել այս կործանարար ընթացքը։

Դրա համար մենք պետք է հնարավորինս ազնիվ, անկեղծ և շատ ուղիղ, որքան էլ որ դա ցավոտ լինի, խոսենք միմյանց ու մեր ժողովրդի հետ։

Պետք է ասել, թե իրականում ինչ ենք կորցրել և դեռ ինչեր ենք կորցնելու։

Պետք է ասել՝ ինչը և ոնց կարող ենք հիմա փրկել և ինչը որքան ժամանակ կամ տարիներ հետո վերադարձնել։

Պետք է ասել, որ հաղթելու համար մենք ինչ գին պետք է վճարենք, և դա չվճարելու այլընտրանքն ինչ է լինելու։

Պետք է այս ամենի և շատ այլ բաների մասին խոսել շատ կոնկրետ ու հստակ` առանց իրար խնայելու։

Եվ այս խոսակցությունը պետք է անեն կոնկրետ նրանք, ովքեր որ դրել են ու հիմա էլ պատրաստ են զոհասեղանին դնել առնվազն իրենց կյանքն ու ազատությունը։

Մենք գիտենք շատերին, ովքեր պատրաստ են այդ ճակատամարտին թե՛ զինվորի, թե՛ առաջնորդողի դերում լինելու, որտեղ որ նրանց ժողովուրդը կցանկանա տեսնել, և այն, ինչ պետք է դնել զոհասեղանին, նրանցից շատերը դրել են և հիմա նորից պատրաստ են դնելու։

Իսկ ովքեր իրոք անկեղծ պայքարում են, բայց իրենց հոգու խորքում էլ գիտեն, որ առնվազն հոգեբանորեն պատրաստ չեն նման անձնական զոհողության, պետք է եղբայրաբար խնդրել նրանց առնվազն հավակնել այնպիսի պատասխանատվության, ինչով ավելի մեծ օգուտ կտան ընդհանուր գործին։

Հ.Գ. Մոտենում ենք վերջին, և մեր հավաքական որոշումից ու գործողությունից է կախված` ինչպես կավարտվի այն:

Պետք է չկոտրվել, չհիասթափվել, չհանձվել, դիմանալ ու հասնել վերջին:

Գերասիմ Վարդանյան

Դիտվել է՝ 4732

Մեկնաբանություններ